44-օրյա պատերազմը զգալի փոխել է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը, ստեղծված վիճակը պահանջում է կատարել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները: Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանն ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։
«Եթե մինչև այս պատերազմը հայության և Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանանկի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է»։
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը և այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։
«Նկատի ունենալով Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները, Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումն է»։
Հետևաբար, նրա համոզմամբ, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը