27 11 2021

Քաղաքական բնույթի միջազգային պայմանագրերը վավերացնելիս պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Հայրապետյան

Քաղաքական բնույթի միջազգային պայմանագրերը վավերացնելիս պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն արձագանքել է երեկ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է. «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:

Թե դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրը, թե միջանցք տրամադրող պայմանագիրը իրենց բնույթով աներկբա քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր են (https://www.arlis.am/documentview.aspx?docid=120816), որոնց վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը:

Դրանց շրջանցումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ