Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է որակել Սոչիում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
«Հաստատում եմ, որ եղել է դրական հանդիպում և խոսակցություն։ Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։ Դա խնդիրները թաքցնելու հանդիպում չէր, դա հանդիպում էր, որտեղ բոլոր հարցերը բացահայտ քննարկվում էին։ Շատ դրական է, որ մենք շատ հարցերում ճշգրտել ենք մեր դիրքորոշումները և պարզվել է, որ որոշ հարցերում հակասություններ չկան, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ», - հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում ընդհանուր պատկերացումներ կան։
«Շոշափվել են հումանիտար հարցեր։ Այսօրվա խոսակցությունն ու հանդիպումը, ընդհանուր առմամբ, շատ դրական եմ գնահատում։ Եթե այս հանդիպման հիման վրա հնարավոր լինի զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, ապա կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել։ Ես հաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան։ Այսօրվա հանդիպումը ձեռնտու էր այդ օրակարգի իրականացմանը», - ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը