Մյուս տարի լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, մենք, հավանաբար դա ինչ-որ կերպ կնշենք: Մեր ստրատեգիական գործընկերությունը շատ հաջող կերպով զարգանում է: Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել:
«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք մինչ օրս չի հաջողվում խուսափել զոհերից: Դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ է պետք անել, որպեսզի ոչ միայն նման ոչինչ ի հայտ չգա, այլ ընդհակառակը, ստեղծվեն պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար, այնպես, որ թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է Պուտինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը