Հարգելի հայրենակիցներ, ձեզ երեք տարի խաբել են, մենք ժողովրդավարական հասարակություն չենք։ Ես նաև հեռու եմ այն մտքից, որ մենք բռնապետական հասարակություն ենք․ ընդամենը ՀՀ-ում երեք տարի է դեբիլոկրատիան է տիրում։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կազմակերպած սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«էս դեբիլոկտարներին չի հետաքրքրում որևէ սահմանադրական լուծում։ Նրանք չեն եկել որպեսզի սահմանադրական լուծում իրականացնեն։ Մենք ՀՀ սուվերեն տարածքում ունենք մաքսակետ, օրինակ Կապան գնալու համար մեզ տիեզերագնաց է հարկավոր, քանի որ այլընտրանքային ճանապարհը այդքան էլ բարվոք չէ։ Լուծումը մեկն է, փաստացի այս իշխանությունը ցույց տվեց, որ սահմանադրական ճանապարհով, լեգիտիմ ճանապարհով նրանք իշխանություն չեն հանձնելու և ամենավառ ապացույցը վերջին ընտրություններն էին, և մնում է մեկ ճանապարհ՝ փողոցով եկած թափորին, փողոցով ճանապարհել»,-ասաց Կոչուբաևը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը