25 11 2021

Վանեցյանն ասում է, որ թշնամու հետ օպերատիվ կապ պահող մյուս պաշտոնյան մինչ օրս պաշտոնավարում է



Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո հայտարարվեց, որ նրանց միջև հաստատվել է օպերատիվ կապ ու այն իրականացնելու են հատուկ ծառայությունների ղեկավարները: Օպերատիվ կապը երբեք գաղտնի չի եղել, եղել են հրապարակումներ և, այո՛, ես հանդիպել եմ Ադրբեջանի իմ պաշտոնակցի հետ, նաև հեռախոսակապ է եղել՝ գրեթե մշտական։ Այս մասին ԱԺ-ում մամուլի ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ինձնից բացի Փաշինյանն ունեցել է ևս մեկ անձ, ով մինչ օրս պաշտոնավարում է: Դիմեք կառավարությանը, թող պատասխանեն... Այդ պաշտոնյան մինչ օրս պաշտոնավարում է»,- հավելեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ