«Մեր երկրի խեղճացած ղեկավարը կարո՞ղ է արդյոք բանակցությունների ժամանակ պաշտպանել մեր երկրի շահերը , կարծում ենք՝ ոչ ։ Փաշինյանին պարտադրելու են նվաստացուցիչ պայմաններ»,- սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մենք պահանջում ենք հրապարակել փաստաթղթերը , Նիկոլ Փաշինյանը պատճառաբանում է, ասելով՝ փաստաթուղթը ստորագրվելու է հետո, հիմա ինչ-որ հանձնաժողով են ստեղծում․ արդյո՞ք սա հերթական կապիտուլյացիայի գործողոււթյուն չի բերի։ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդյո՞ք դադարեցրեց զոհերը, պատասխանը գիտեք՝ ոչ»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը