Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ սահմանազատման և սահմանագծման թեմայով։
«Իմ քայլը» լքած ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հետաքրքրքվեց՝ ի՞նչ է անելու ընդդիմությունը, բացի լսումներից, երբ վաղը՝ նոյեմբերի 26-ին սպասվում է եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետի ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև, ի՞նչ պալններ և ի՞նչ քայլեր ունեն, բացի վտանգների մասին իրազեկումից։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ ընդդիմադիր շարժման ամբողջ գործիքակազմը օգտագործելու են դիմադրությունն այնպիսի աստիճանի հասցնելու, որպեսզի ժողովրդին արթնանցնեն։ Օհանյանը հիշեցրեց նաև, որ հենց դրա համար է ձևավորվել «Դիմադրություն»-ը։
«Մեր խնդիրը այս իշխանության հեռացումն է, և եթե ժողովուրդը դա հասկանա, համախմբվի ոչ միայն խորհրդարնական ընդդիմության, այլ ամբողջ առողջ ներուժի հետ միասին, մենք ինչ-որ պահ կմոտենանք դրան»,-ասաց Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը