24 11 2021

Այսպես չճշտված տվյալների հիմքով էլ երկիրն են կառավարում․ Վարդան Բալյան

Այսպես չճշտված տվյալների հիմքով էլ երկիրն են կառավարում․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների հետևանքով գերեվարվածների չճշտված թվի հրապարակմանը, գրում է.

«Վարչապետի համար դեռևս չճշտված տեղեկություններով նոյեմբերի 16-ին Սիսիանի հատվածում սահմանային մարտերի արդյունքում մեր գերիների ենթադրյալ թիվը երեսունից ավելի է:

Չճշտված տեղեկություններ կամ տվյալներ, չմեկնաբանեմ, թե ի՞նչ է նշանակում նման խոստովանությունը վարչապետի շուրթերից, կարծում եմ, տեսանյությում ինքնախոստովանանքն այդ առումով շատ ավելի խոսուն էր:

Ու այսպես չճշտված տվյալների հիմքով էլ երկիրն են կառավարում, բանակը ղեկավարում, պատերազմում ու բանակցում, հեղափոխական կամուֆլյաժ հագած ամեն պատահական լակոտի դեպուտատ դարձնում, համայնքապետ նշանակում, մարզպետ կարգում, հեղափոխական կոմիսարների կարգավիճակով թափթփուկներին պետական բյուջեից պաշտոնավճար վճարում մեր հաշվին»։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել է՝ չճշտված տեղեկությունների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել:

«Մի մասը, որ մենք մտածում էինք, զոհված են, իրականում գերեվարված են, չճշտված տեղեկությունների համաձայն։ Հասկանում եմ, որ անտարամբանակն է, որ երկրի ղեկավարն ասում է չճտված տեղեկություններ։ Մենք ունենք վեց հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված։ Բայց այս տվյալները վերջնական ճշտման կարիք ունեն, մենք ունենք տեղեկություններ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, նրանցից մեկը ծանր է եղել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ