23 11 2021

Ձեր իշխանության գոյությամբ է պայմանավորված թուրքի լկտիությունը․ Բագրատ Եսայան



«Մարդիկ, ովքեր սահմաններին   խառնաշփոթի , խուճապի , վախեցած զինվորի կերպարի հեղինակներն են  մեղադրում են Դաշնակցությանը և ընդդիմությանը․ այսինքն իրենք ստեղծել են այդ իրավիճակը, թուրքին բերել հասցրել են Հայաստանի սահմանին,  թուրքը մտել է Հայաստան և այդ ամենի պատճառն իրենք են , կանգնել  ու մեղադրում են այլոց՝  այս վիճակի համար»-այս մասին ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։

 «Սահմանին այս վիճակը լինելու է, մենք զոհեր ունենալու ենք  քանի դեռ դուք իշխանություն եք , ձեր իշխանությունը ծնում է սահմանին այս իրավիճակը , ձեր իշխանության գոյությամբ է պայմանավորված թուրքի լկտիությունը։ Քանի դուք իշխանություն եք, որևէ բան սահմանին կազմակերպել  հնարավոր չէ»,-նշեց բանախոսը։

«Վայնասուն են  դնում, թե՝ գնացեք սահման, և դա  ասում են Դաշնակցությանը , որ հազարարավոր կամավորականներով  մասնակցել է պատերազմին, որ պատերազմի  առաջին իսկ օրը հայտարարեց՝  քաղաքական  հակադրությունը դադարեցնելու մասին»,-ասաց Բագրատ Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ