22 11 2021

Կարող ես բանկերին խելքի գցես վարկային գիծ տրամադրեն «Մի հապաղիր` քրֆիր»․ Քրիստինե Նազարյանը՝ Փաշինյանին

Կարող ես բանկերին խելքի գցես վարկային գիծ տրամադրեն «Մի հապաղիր` քրֆիր»․ Քրիստինե Նազարյանը՝ Փաշինյանին

Քրիստինե Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարց Նիկոլին

Նիկոլ, հարցազրույցի անոնսից հետո էջիդ հայհոյանքները մի ջնջի ամոթ է: Նրանց ով իրականությունը էջումդ գրում է`բլոկում ես, սենց որ գնա, մարդ բան չի գրելու, ՊՈԱԿի ֆեյքերը ավելի ակնառու են դառնալու)

Ավելի լավ կլինի հաշվեհամար հրապարակիր ու գնացուցակ . մարդիկ` ըստ հնարավորության, գրպանի «գյորա», փողը նախապես փոխանցեն `հայհոյեն, դե բյուջեն էլ կկրկնապատկվի , դու էլ կասես աննախադեպ թռիչքաձև աճ ունենք:

Վստահ եմ, քֆուրներից եկած եկամտով կարող ես, օրինան, նախարարներիդ աշխատավարձը տասնապատկել, ոստիկաններիդ պրեմիա տալ, կառավարական դաչադ նորից մի 2 միլիոն դոլլարով ռեմոնտ անել, թազա սամալյոտ առնել ու մեկ էլ սաղ կյանք խորոված ուտել` ոսկսրդ կշտանա:

Համոզված եմ , նույնիսկ դպրոցականները բուֆետի փողը չեն խնայի:

Ծերերին էլ չմոռանաս, մոտավոր 2.100 դրամանոց քֆուր երևի կունենաս գնացուցակում, որ թոշակառուներն էլ օգտվեն ՝ դու սիրում ես չէ թոշակառուներին, նրանց իրավունքները պաշտպանիր` թող իրենք էլ քեզ բոլ- բոլ «սիրեն»:

Խթանիր´ տնտեսական աճը, մի´ հապաղիր:

Հաստատ Համահայկական հիմնադրամից շատ փող ա հավաքվելու: Նիկոլ, օգտվիր շանսից:

Հ.Գ բեզլիմիտնի փաթեթ էլ սահմանի՝ կլիենտը խեղդում ա:

Հ.հ.գ մեկ էլ կարող ես բանկերին խելքի գցես վայկային գիծ տրամադրեն «Մի հապաղիր` քրֆիր» , համ բանկերի գործը կլավանա, համ հարկերը կշատանան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ