Նոյեմբերի 16-ին ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ ՊՆ-ն պաշտոնական թվեր չէր տալիս տիրող իրավիճակի և մեր կորուստների մասին, փոխարենը ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը թվեր ներկայացրեց՝ ասելով, որ մեր զոհերի թիվը 15-ն է: ՊՆ-ն այսօր ներկայացրել է 6 զոհի անուն: Թե որտեղից և ինչու է սխալ ինֆորմացի տարածել Աղաջանյանը, լրագրողները հետաքրքրվեցին նրանից ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Ըստ իշխանական պատգամավորի՝ ինքը նշել է, որ չճշտված թվեր են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը