18 11 2021

Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը դավաճանության ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Շարմազանով



Երեկ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը ՀՀ ԱԺ-ում դավաճանության ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Ասում է՝ եթե չեն կրակում, չեն ընդդիմանում, դա դավաճանություն է, բայց ինքն այն մարդն է, որը, երբ ադրբեջանցիները մտել էին մեր պետության ինքնիշխան տարածք, ասել է՝ հո դրա համար չե՞նք կռվելու։  Այս մասին մամուլի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երկրորդը՝ այս ամենից խոսում է մեկը, որը դեռ 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին, բանավոր պայմանավորվածության համաձայն, տասնյակ կիլոմետրեր է նվիրել Ադրբեջանին։ Հիմա հասկացա՞ք, որ նիկոլական «խաղաղասիրական դարաշրջանը» փուչիկ էր։ Պայթել է նիկոլական «խաղաղասիրական դարաշրջանը»։ Նա ոչ թե խաղաղություն է բերում, այլ բերում է նոր պարտություններ, նոր կապիտուլյացիա, նոր զոհեր, պատերազմ ու գերեվարվածներ։ Նա ասում է՝ մենք մի քանի կիլոմետր Սյունիքում մեր բարձունքները հանձնել ենք, որ պատերազմ չլինի։ Ընդամենը 2-3 օր առաջ ունեցանք նոր զոհեր, կորցրած նոր տարածքներ, նոր գերեվարվածներ և ստրատեգիական բարձունքների կորուստ», - ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ