18 11 2021

Ես չեմ ասել, որ Մայր Աթոռի հետ քննարկումներ ենք անցկացրել․ Վահան Քերոբյան



«Ես չեմ ասել, որ Մայր Աթոռի հետ քննարկումներ ենք անցկացրել, դա մեկ, երկրորդ՝ նամակ է ուղարկվել կամ հանրային ձևով հաղորդվել է, որ իրենք խնդրում են հունվարի 5-ը և 7-ը ևս համարվի ոչ աշխատանքային։ Այդ հարցը քննարկվել է թե՛ թիմի, թե՛ կուսակցության ներսում և ընդհանուր առմամբ մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն իր իմաստը կորցնում է, և այդ տեսանկյունից համարել ենք ոչ նպատակահարմար Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ավելին՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ