ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է, որ, չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։
«Դժվար է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ օգնությանը, թե՞ իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը վերացել է։
Ճշտող հարցին, որ իրադարձությունների որևէ զարգացում չի կարելի բացառել, նա դրական է պատասխանել. «Այո»։
«Իրավիճակն այս պահին կայունացել է», - հավելել է Տողանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը