Ադրբեջանի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Ռամիլ Ուսուբովը և Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը ։ Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», - ասված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը