15 11 2021

Ընտրություններից հետո էլ նիկոլաոհմակը զիջելով գալիս է, ու դրան ծափ տվող կա․ Սևակ Հակոբյան

Ընտրություններից հետո էլ  նիկոլաոհմակը զիջելով գալիս է, ու դրան ծափ տվող կա․ Սևակ Հակոբյան

 

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը գրում է․

«Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաղթանակից հետո ասում է․ "Սա արժանապատվության հաղթանակ էր"։ Ոչ, պարոն Փարսյան, արժանապատվությունը շարունակում է չհաղթել։ Ձեր մոտ ընտրության արդյունքները հեչ ոգևորիչ չեն։

Գորիսում ընտրությունների ժամանակ լցված էին իշխանական չինովնիկները, Կապանում չկային։ Ինչի՞։ Որովհետև Գորիսից էն կողմ իշխանության ներկայացուցիչները վախենում են անցնեն։ Նրանք վախեցել էին գնալ ու սատարել իրենց թեկնածուին։ Ճանապարհ չկա, թշնամուն են նվիրել։ Երկու օր առաջ Ադրբեջանը անցակետ դրեց Գորիս-Կապան ճանապարհին, երեկվանից անցակետ է դնում Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։

Երեկվանից կապանցիները տեսնում են որ Ադրբեջանը իրենց հողում պոստ է դրել, ու էսօր հայտնաբերվեց 5338 գլուխ, որ ձայն է տալիս ՔՊ թեկնածուին։ Կապանում էդքան մարդ ուզում է ապրել Ադրբեջանի թրի տակ, երազում է կզած ապրելու մասին։

Ես հեչ ոգևորված չեմ, որ Կապանում կա 12 հազար գիտակից մարդ, ես անհանգստացած եմ, որ կա 5338 թուրքի ստրուկ։ Կապանում պետք է ՔՊ-ականը մի ձետքի մատերի չափ ձայն տաներ, պետք է անգամ ՔՊ-ականները ասեին՝ չենք ընդունում էս վիճակը։ Իսկ էսօր իրենց վիճակը շատ ավելի վատ է, քան երեկ, շատ ավելի վատ, քան հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ։ Ընտրություններից հետո էլ նիկոլաոհմակը զիջելով գալիս է, ու դրան ծափ տվող կա։

Տանջալից աշխատանք կա անելու, պետք ա արդեն մտքով ու հոգով մեռած էդ 5 հազարին հետ բերել, ու դա դեռ միայն Կապանում»։

Եթե ուզում եք իմանալ, արժանապատվությունը հաղթեց միայն Վանեք գյուղում, որտեղ ՔՊ-ն 0 ձայն է տարել և Աղվանիում, որտեղ մի ձայն է տարել։ Այ այդ գյուղերում հաղթեց արաժանապատվությունը, բայց միևնույն է՝ բոլորս համարվում ենք պարտված, քանի դեռ իշխանության ղեկին էս թրքասերներն են։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ