11 11 2021

Գորիս-Կապան ճանապարհը «Մեղրիի միջանցք» կոչվածի մի հատվածն էր, որ կորցրինք․ Թադևոս Ավետիսյան



Սյունիքի ճանապարհի այս հատվածի վրա թուրք-ադրբեջանական տանդեմը կարող էր իր նույն կառույցները կառուցել և վերցնել իր տիրապետության տակ հենց նոյեմբերի 9-ին, չարեց մի պարզ պատճառով ավելորդ խնդիրներ էր ունենալու․․․ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Մեկ տարի անց ՀՀ-ն կառուցեց ճանապարհ, անունը դրեց այլընտրանք, և սահուն կերպով զիջեց։ Սրանով հեռահար նպատակ կա․ ի վերջո առաջին փուլը «Մեղրիի միջանցքի» իրենք իրագործել են։ Պարզ սխեմա է գործում՝ թմրեցնում են կտրում են, անցնում են առաջ։ Խաղաղության օրակարգը, որ բերվել է, դրա ներքո հանգիստ բացում են ճանապարհը, որպեսզի թուրք-ադրբեջանական  օրակարգը առաջ մղվի»,-ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ