10 11 2021

Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, ասինք՝ էլ չենք աշխատի. պատմում են ադրբեջանական կրակոցից վիրավորները

Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, ասինք՝ էլ չենք աշխատի. պատմում են ադրբեջանական կրակոցից վիրավորները

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Ջրմուղ-կոյուղի ընկերության աշխատակիցները, որոնք Ստեփանակերտի հիվանդանոցում են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը պատմել են դեպքի մանրամասները․

«Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, գոռգոռում էր։ Գևորգը ռուսերենով ասում է՝ ջուրը բաց է թողնում, սարքում ենք։ Նորից սկսեց ճղճղալը, ռուսերեն ուշունց տվեց, բայց կիսատ պռատ՝ բառերը զոռով էր ասում։ Ասեցինք, որ էլ չենք աշխատի։ Պիստալետը հանեց ու տղային կրակեց, սպանեց»,- պատմեց տուժածներից Գագիկ Ղազարյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ