10 11 2021

Ասում եք՝ սակավ միջոցներ ունենք, Քերոբյանը լրիվ այլ պատկեր է ներկայացնում. Արամ Վարդևանյանը՝ Սինանյանին



Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 10-ին Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց նոր նախագիծ: Ըստ որի՝ օտարերկրյա պետություններում գործելու են իրենց կառույցին կից խորհրդականներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարց ուղղելով՝ ասաց, թե ինչու են որոշել, որ պետք է հասարակական հիմունքներով աշխատել, որովհետև դա որպես կանոն, դա արդյունավետ չի լինում:

«Դուք անընդհատ օգտագործում եք սակավ ռեսուրս ձևակերպումը, օրինակ պարոն Քերոբյանը տնտեսական վիճակի մասին այլ պատկեր է ներկայացնում, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է 6 մլրդ է գալիս Հայաստան, այդ դեպքում ինչո՞ւ հասարկական հիմունքներով»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ