Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ տարի առաջ այս օրը մենք դեռ չէինք հանձնվել, հայ զինվորը, սպան, կամավորականը, երկրապահը և թիկունքում աղոթողներս հավատում էինք մեր ուշացող հաղթանակին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Բայց, ցավոք, խաբվեցինք. 44 օր «հաղթում ենք» կարգախոսը հրամցնող իշխանությունը բոլորիս թիկունքում ստորագրեց ցավագին զիջումների մասին փաստաթուղթ, որի արդյունքում կորցրինք Արցախի ավելի քան 70%-ը, թշնամուն տվեցինք Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը, որոնք մի ժամանակ նրանց համար երազանք էին թվում և այդպես էլ կմնային, եթե ունենայինք ազգային շահը ամեն ինչից վեր դասող և հեռատես իշխանություններ։
Եվս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, ուժ և համբերություն եմ մաղթում, ձեր ցավը համազգային է, և յուրաքանչյուր հայ կիսում է այն։
Ցավով եմ նշում, որ մեկ տարի հետո դեռ շարունակվում են Ադրբեջանի միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների կոպիտ խախտումները, մեր գերիները դեռ չեն վերադարձել, թշնամին ամեն օր ավելի է մոտենում և ամրացնում իր դիրքերը, մեր սահմանները սեղմվում են։
Պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, որպեսզի բացառենք կրկնությունները, բայց արդյոք քաղե՞լ ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը