09 11 2021

Փաշինյանը գնաց Եռաբլուր․ հանցագործը վերադառնում է հանցագործության վայր․ Բաբկեն Հարությունյան



Մեկ տարի առաջ տեղի ունեցավ հանցագործություն, խայտառակություն, կորցրինք հայրենիքի զգալի հատվածը։ Մեկ տարի անց էլ խոսում ենք չարաբաստիկ պատերազմի մասին այնպես, կարծես երեկ էր տեղի ունեցել։ Խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, բայց հենց երեկ Արցախում խաղաղ բնակիչ է սպանվում թշնամու կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Թշնամին հաղթանակն է տոնում, իսկ վարչապետի աթոռ զբաղեցնողը Եռաբլուր է այցելում, հայտնի խոսք կա՝ ՝ հանցագործը վերադառնում է հանցագործության վայր ։ Մենք այս ընթացքում բազմից տեսել ենք,  որ Փաշինյանի դուխը տեսել ենք երկրի ներսում, իսկ երկրից դուրս նա մեր ժողովրդի շահերը չի կարողանում պաշտպանել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ