2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ, Ադրբեջանի , Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսօր կարող ենք արձանագրել, ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրանց հետագա իրականացման և բոլոր դրույթների անվերապահ պահպանման հարցում:
2020թ.հունվարի 9-ի հայտարարության համաձայն ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերենրը։
2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 գերի. Հայաստանին է վերադարձվել 105 գերի, Ադրբեջանին՝ 17: Նաև ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ:
Շարունակում ենք ջանքեր գործադրել մառկան հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ բոլոր պահված անձանց ազատ արձակումը:
Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ծրագրերը, որոնք ձևակերպած են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:
Կարևորում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և դրա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումը: Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։
Կարևոր ենք համարում շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում:
Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը