08 11 2021

Շարունակական զիջումներով արժանապատիվ խաղաղության չենք հասնի. Վահե Հակոբյան



Ինչու և ինչպես հանձնվեց Շուշին, ինչու և ինչպես հայկական կողմը մերժեղց ՌԴ միջնորդությամբ պատերազմը ավելի վաղ դադարեցնելու առաջարկը. Ինչու և ինչպես պատահեց, որ պատերազմից հետո մեր տղաները ընկան գերության մեջ: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Այս և շատ ավելի հարցերի պատասխանները մենք անկասկած ստանալու ենք: Ստանալու ենք օբյեկտիվ քննության և իհարկե, ոչ այս իշխանության օրոք, և մեղավորները պատժվելու են: Բայց մեր այսօրվա խնդիրը շարունակական պարտությունը կանգնեցնելն է, շարունակական զիջումները: Այո, մեզ այսօր պետք է խաղաղություն, բայց պետք է արժանապատիվ խաղաղություն: Շարունակական զիջումներով արժանապատիվ խաղաղության չենք հասնի: Մենք պետք է դիմադրենք պարտվողական հոգեբանությանը և այն քաղաքականությանը, որ վարում է այս իշխանությունը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ