08 11 2021

Արցախի առավել քան 70 տոկոսը թուրքին են տվել, լավ ե՞նք ապրում դրանից հետո. Արթուր Խաչատրյան



«Սրանից ավել կամ 25 տարի առաջ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգն ականապատվեց մի ազգակործան ու դավադիր թեզով՝ «Սերգո ջան լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել», ընդ որում՝  Ղարաբաղի հարցի լուծում ասելով նկատի չունեին ո՛չ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը, ո՛չ էլ նրա վերամիավորումը մայր Հայաստանի հետ»,-այս մասին  «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով այդ հայտարարությամբ սկիզբ դրվեց՝ Արցախը և մեր տնտեսական բարեկեցությունը հակադրելու քաղաքականությանը, Արցախի ու Հայաստանի շահերն իրար հակադրելու քաղաքականությանը, հայաստանցիներին ու արցախցիներին՝ միմյանցից զանազանելու և նույնիսկ իրար հետ թշնամացնելու քաղաքակնության:

«Լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել. տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ այդ թույնը կաթեցնում էին մեր հանրային գիտակցության մեջ : Այսօր Արցախի առավել քան 70 տոկոսը թուրքին ենք տվել, լավ ե՞նք ապրում դրանից հետո, Քարվաճառն ու Քաշաթաղը, Հադրութն ու Շուշի՞ն  էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը»,-աասաց Արթուր Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ