08 11 2021

Այս իշխանությունն է մարտունակ և հաղթանակած բանակը դարձրել պարտված բանակ. Սեյրան Օհանյան

Այս իշխանությունն է մարտունակ և հաղթանակած բանակը դարձրել պարտված բանակ. Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում այսպիսի բան նկատեցի՝ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց, նկատեցի, որ մեղքերի մեծագույն բաժինը փորձում է ուղղել բանակի ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց՝ մենք բանակ ունեցել ենք, այս իշխանություններն են, որ տարիներով ստեղծված բանակը տարբեր գործողություններով՝ քաղաքականացնելով, կառուցվածքային ոչ լիարժեք , արագ-արագ կադրային փոփոխություններով, իջեցրել են բանակի մարտունակության աստիճանը, հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ:

«Եթե բանակն է  մեղավոր, ինչո՞ւ համար էին  մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջև դրված խնդիրներն իրականացրել, ինչո՞ւ պետության ղեկավորությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը և գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին: Ինչո՞ւ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսվել են տվյալ ուղղության ղեկավարությունը: Ինչո՞ւ պետության ողջ ներուժը չէր դրվել ռազմական ռեյլսերի վրա: Սրանք հարցեր ենք, որոնց պետք է պատախանի այսօրվա իշխանություններ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների.

«Բանակը երբևիցե փակ չի եղել, միայն այն դեպքում, երբ գաղտնիություն է պարունակել՝ մարտական կիրառման պլաններ, գաղտնի գործողություններ։ Իրենք  բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների։ Գոյություն ուներ պլան»,- ասաց Ս.Օհանյանը:

Նա նաև ընդգծեց, որ 40 օր Արցախում է եղել, չի լսել, որ որևէ մեկն ասի՝ հողերը ծախած են, մի կռվեք:

«Իհարկե, իրենք ձախողել են բանակաշինությունը»,- ընդգծեց Ս. Օհանյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ