07 11 2021

Խաբեությամբ, պոռոտախոսությամբ մեր ձեռքից խլեցին մեր հաթանակը․ չպետք է հաշտվենք այս իրականությանը․ Ղազինյան



Հայաստանի վերջին հազար տարվա պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք 30 տարի անկախ ենք և մեզ հաջողվել է ձեռք բերել ամենաթանկն ու կարևորը․ դա անկախության սերունդն է։ Այս մասին «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Այն սերունդը ում գիտակցումը ձևավորվել է անկախության միջավայրում, այն սերունդը ում համար ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, ով գիտակցում է պետականության գինն ու նշանակությունը, այդ սերունդը պետք է  ստանձնի առաքելություն՝ դնելու մեր՝ ավագ սերդնիս վրա պարտականություն և անելիք։

Մեր ծնողները մեզ ժառանգել են հաղթանակ, 2 հայկական ուժեղ պետականություն, ցավոք մեզ չհաջողվեց պահպանել։ Դա մեր մեղավորությունն է, մեր սերնդի անունից եմ ասում, որովհետև խաբեության, ստախոսության, պոռոտախոսության, զազրախոսության և այլ  տեխնոլոգիաների օգտագործման միջոցով մեր ձեռքից խլեցին մեր հաթանակը բայց դա չի նշանակում որ մենք պետք է հաշտվենք այս իրականությանը։ Հակառակը սա մեզ պետք տար նոր էներգիա, նոր հանձնառություն հասնելու կրկին հաղթանակի և մեր կողմից ձեզ թողնելու կրկին երկու հզոր հայկական պետականություն։ Տվեք մեզ մանդատ, տվեք մեզ հանձնարարություն և մենք դա կկատարենք փառքով և ձեզ կհանձենք այն, ինչ որ պարտք ենք ձեզ»,- ասաց Ղազինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ