Առուշ Առուշանյանի կողմից դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Այս մասին որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:
Մենք մինչև հիմա պնդում ենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետախնդում։ Այս դատական ակտով էլ մենք վերջնականապես դրանում համոզվեցինք։ Այս մասին դատական նիատի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ այն որոշումը, որը դատարանը կայացրել է, ոչ ահմանադրությունից է բխում, ոչ էլ օրենսդրությունից։
Դատարանն արձանագրեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և թույլ չտվեց փաստաբանական խմբին միջնորդությամբ հանդես գալ։ Դատաքննությունը հետաձգվեց, դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին ժամը 14։00-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը