05 11 2021

Նոյեմբերի 8-ի հանրահավաքը հանրության համար հետաքրքիր կլինի․ պետք է դիմադրության զգացումն արթնանա․ Վարդևանյան



Հասարակութունից հիմնական ակնկալիքը համազգային դիմադրության ձևավորումն է, դիմադրության զգացման արթնացումը, դրանից կբխեն հետագա գործողությունները։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այն վիճակում, որ մենք հիմա հայտնվել ենք որպես ազգ, որպես ՀՀ, մենք իսկապես բարդ դրության մեջ ենք և մեր դիմադրության կոնցեպտը նրանում է, որ պետք է դիմադրենք այդ բարդություններին։ Այս իշխանություններն էլ են ընկալում, որ իրենք չեն կարողանում դիմադրել այդ փորձություններին,որոնվհետև իրենք ավելի շատ փորձություն են բերում, ոչ թե փորձություն են լուծում կամ հաղթահարում»,- նշեց պատգամավորը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահ է, որ նոյեմբերի 8-ի հանրահավաքը հանրության համար հետաքրքիր կլինի։

«Տևական ժամանակ է այդ օբյեկտիվ պահանջը կա, և այդ քննադատությունը ես ընդունում եմ, եղել է հանրային պահանաջ հանրահավաքի, մնացածը օրերի հարց է։ Ես շատ ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մեր հայրնակիցներից մասնակցեն ադ հանրահավաքին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ