05 11 2021

Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեր փոխարեն որոշում են կայացնում․ Արմեն Աշոտյան



«Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեր փոխարեն որոշում են կայացնում»,-այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։

«Ցանկացած ձևաչափ  տեսականորեն լավն է , եթե ներառում է քո ազգային շահը, եթե քո ազգային շահը բրդել չես կարող ցանկացած  ձևաչափ դառնում է պրոբլեմատիկ , առավել ևս, եթե այդ ձևաչափում կա 2 ախոյան՝ ի դեմս  ադրբեջանի և Թուրքիայի։ Այս ամենը դառնում է էլ ավելի պրոբլեմատիկ, երբ հասկանում ես, որ այդ ձևաչափի մեջ ներգրավված քո ռազմավարական դաշնակցի ՝  ՌԴ-ի հետ  իշխանությունները չեն կարողացել  ապահովվել  բովանդկային համագործակցության այնպիսի մակարդակ, որ եթե հայերը չեն կարողանում իրենց շահը բրդեն , գոնե Ռուսաստանն ամբողջությամբ բրդի։ Հիմա ինձ ասեք  «3+3 ձևաչափ»-ը Նիկոլի օրոք , Նիկոլի վատ հարաբերություններով ՌԴ-ի հետ  ճի՞շտ է,  թե՞ չէ» ,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով  ՌԴ-ն, ինչպես աշխարհի խոշոր կայսրությունները, օգտագործում են սողուններին, բայց հարգում են արժանապատիվներին․ այսօրվա դրությամբ հայկական շահի ներառման պրոցեսը Նիկոլը չի կարող ապահովել  ո՛չ անձամբ, ո՛չ էլ ՌԴ-ի հետ համագործակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ