04 11 2021

Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ մեկը գիտե՞ր բունկերն ինչ է․ Գեղամ Մանուկյան



«Մեկ տարվա ընթացքում  իշխանությունը փորձել է տարբեր ձևաչափերով ոչ պաշտոնական  քննիչ հանձնաժողով ձևավորել  և իրականում ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողովը կա , ուղղակի կան տարբեր  մակարդակներով ․ քննիչ հանձնաժողովներ կան իրավապահ համակարգում , երբ իրավաբանականը  2-3 տարի  ավարտած, իրավաբան դարձած մեկը  կարող է քննել գնդի կամ ավել մեծ զորամիավորման  հրամանատարի գործողությունները՝  պատերազմի դաշտում և հետո դրա հիման վրա առաջադրել մեղադրանք , քննիչ հանձնաժողով  կա հանրային տիրույթում՝  սկսած կեղծ կայքերից, կեղծ լրատվությունից, կեղծ հերոս մասնակից-դեմքերից , ովքեր թիրախավրում են զինվորականների, ազատամարտիկների և այլն։  Քննիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է ԱԺ-ում՝ հանձին ընդդիմության»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորչ Գեղամ Մանուկյանը՝ «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ։  

Նրա խոսքով վերջին 2 ամսվա ընթացքում, Կառավարությանն ուղղված  ընդդիմության իրար հետևող մի շարք հարցերից 2 բան արդեն պարզվեց․  նախ՝  մի քանի օրվա տարբերությամբ, մի քանի հարցերի արդյունքում  Նիկոլ Փաշինյանն  էդպես էլ  մնաց հարցի մեջ՝  սեպտեմբերի 27-ին նա տեղյակ եղե՞լ  է պատերազմ սկսելու մասին, թե՞ ոչ ․

«Մի օր ասել է տեղյակ եմ, մի օր ասել է տեղյակ չեմ։ Սյունիքից դեկտեմբերին զորքը հետ քաշելու մասին , մեր գործընկերներից շատերը  պարբերաբար ԱԱԾ, ՊՆ գրում ենք լավ ինչի՞ հիման վրա եք զորքերը հետ քաշել , որևէ պատասխան չկար։ Խաչաձև հարցումներից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդրանում ասաց, որ ՝ «Այո՛, ես եմ հրամանը տվել»։

Գեղամ Մանուկյանն այնուհետև մասնավորեցրեց, թե ինչ  խնդիր պետք է լուծի քննիչ հանձնախումբը․

«Նախապատերազմական իրավիճակի պատրաստվածության , պատերազմը ծնող պատճառները, դիվանագիտական գործողությունները՝ դրան նախորդող տարիներին , հուլիսյան մարտեր , ետհուլիսյան իրավիճակ, ԶՈՒ-երի ռազմավարական ծրագրերի մշակումներն ու  ետապրիլյան վերազինման ծրագրերում  եղած փոփոխությունները , այն, ինչ որ կատարվել է , պատերազմի ողջ ռազմական, քաղաքկան պատկերը , որը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ նշելով․

« Ապրիլյան պատերազմի ժամանակ գիտեինք, որ պատերազմ է , բոլորս պատերազմի մեջ էինք, գիտեինք որ կռիվ է, բոթը կա , բայց որևէ մեկը գիտե՞ր բունկերն ինչ է , բունկերի մեջի քարտեզն ինչ է , նախարարն իր գործն էր անում, վարչության  պետն իր գործն էր անում, մարզպետն իր գործն  էր անում, գյուղապետն իր գործն էր անում, բայց այս պատերազմի ժամանակ  արված բոլոր  թիթիզությունները  հավաքել  եմ, երբ բնապահպանության նախարարը դիպուկահար  զենքով  նկար է ցույց տալիս և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ