Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին եւ Հայաստանին` համատեղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում, հայտնում Է Sputnik Азербайджан-ը:
Այդ մասին Էրդողանը հայտարարել է G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ եթե տարածաշրջանի բոլոր երկրները դրական տրամադրվածություն դրսեւորեն, համագործակցության նման հարթակ կարող է ստեղծվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը