29 10 2021

Կարմիր գծեր քաշած երեսփոխանը՝ հողատուների թիմից



ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Yerevan.Today-ի  լրագրողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեց, թե՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները  հայտարարում են Ադրբեջանից սպասվող դրական ազդակների մասին, խմբագրությունը գրեթե ամեն օր զանգեր է ստանում Գորիսից, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին, երբ ստիպված են լինում անցնել ադրբեջանցիների կողքով, ադրբեջանցիները հայհոյում, սպառնում և քարերով հարվածում են մեր հայրենակիցների մեքենաներին։ Նման իրավիճակում Ադրբեջանից ազդակներն ինչպիսի՞ն պետք է լինեն, իշխանությունը կոնկրետ ի՞նչ ազդակների է սպասում։

Հարց տալու ամբողջ ընթացքում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Անդրանիկ Քոչարյանը փսփսում էին, հավանաբար՝ ինչպես արձագանքեն, որից հետո Արթուր Հովաննիսյանը հարցին պատասխանելու փոխարեն ասաց․ «Երևան Թուդեյ լրատվականը կարմիր գծերը հատել է, ուստի՝ հաջորդ հարցը»։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողը կրկնեց նույն հարցը՝ նախապես փորձելով պարզել՝ արդյո՞ք իրենց հեռուստաընկերության հարցերին պատասխանում են։

Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Դրական ազդակներ  նախ պետք է ակնկալենք մեր իշխանություններից, և, բնականաբար, գիտեք, որ  գնում է բանակցային գործընթաց և ունենք խնդիր՝  նաև ձեր գործընկերոջ հնչեցրած  հարցի տիրույթում, այսինքն՝  սահմանային այդ հատվածում, և շատ լավ գիտեք, որ շրջանցող ճանապարհի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջին և մենք այդ խնդիրը կլուծենք և կանցնենք  արդեն այն հիմնական խնդրին, որի մասին Դուք հնչեցրեցիք՝ սահմանազատման և սահմանագծման  մասին։ Առանց դրա մենք առաջ չենք գնա, սահմանային մեր կահավորանքը ինչպիսին պետք է լինի և սահմանն ինչ ձևաչափով պետք է պայմանավորված լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ