Պատերազմի վտանգը անձամբ ինձ համար նշմարելի էր արդեն 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո նրանք առանձնացան երեկոյան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ ասաց հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը: «Հետո ես տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել այս հակամարտության հարցը: Երբ Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, եւ Սփյուռքի հետ հարաբերություններն սկսեցին առ ոչինչ գնալ, ընդհանրապես, պարզ էր, որ այստեղ տեղի է ունենում հայկական դիմադրողականության ոչնչացում: Ես տեղեկություն ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում կազմակերպել Արցախի գոնե մի քանի շրջանների հանձնումն առաջին փուլով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը