28 10 2021

Այդ հարցը ինձ չպետք է հղեք. Արմեն Սարգսյանը՝ հարցին՝ ինչու են գերիները շարունակում մնալ Ադրբեջանում

Այդ հարցը ինձ չպետք է հղեք. Արմեն Սարգսյանը՝ հարցին՝ ինչու են գերիները շարունակում մնալ Ադրբեջանում

Այդ հարցը ինձ չպետք է հղեք: Այս մասին ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի անց գերիները դեռևս շարունակում են մնալ Ադրբեջանում:

«Այդ հարցը պետք է նախ և առաջ ուղղեք Ադրբեջանին: Հիշում եմ՝ 1994-ին՝ առաջին պատերազմից հետո, բոլոր ռազմագերիները, որոնք եղել են Հայաստանի, Ղարաբաղի տարածքում վերադարձվել են Ադրբեջանին: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել այսօր չվերադարձնել և դատեր, բեմականացումներ անել, օգտագործել մարդկային կյանքները որոշակի խնդիրների լուծման համար:

Այդ հարցը պետք է տաք առաջին հերթին Ադրբեջանին, այդ հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին չէ, այլ գտնվում է մարդկային հարաբերությունների մակարդակում, քանի որ նույնիսկ մեծ պատերազմների ժամանակ կողմերը փոխանակվում են գերիներով»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է՝ այս հարցը նաև միջազգային հանրության տիրույթում է:

«Ես, որպես նախագահ, գերիների վերադարձի հարցով դիմել եմ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ՆԱՏՕ-ին, բոլորին: Իսկ ինչու՞ արդյունք չկա: Երևի մի քանի պատճառ կա: Առաջինը՝ հնարավոր է՝ միջազգային կազմակերպություններն այնքան էլ արդյունավետ չեն, նրանց այնքան էլ չեն հարգում, ինչպես 30 տարի առաջ էր: Սակայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ապագայի մասին խոսելն այլ թեմա է: Երկրորդը՝ հնարավոր է՝ հարցն այն է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային կազմակերպություններին»,- ասել է Սարգսյանը և հարցին՝ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել, պատասխանել է՝ Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ