Անցնող 3 օրերի ընթացքում մի կարևոր բացահայտում է կատարվում։ Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ինքն է տվել։ Առաջին անգամ պաշտոնապես ասաց, որ ինքն է հրամանը տվել։ Այլ հարց է՝ արդյոք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրավունք ուներ հրամա տար, հրամանը եղել է գրավոր, որտեղից է եղել հրաման, ում է ուղղված եղել հրամանը՝ Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, թե այնուամենայնիվ կիսատ է պատմվում Սյունիքում զորքերի հետքաշման գործընթացը։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը