Ընդդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր, թե ում հետ գործ ունի... Նման ցինիզմ աշխարհի որևէ անկյունում չեք գտնի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան Արշակ Կարապետյանի հնչեցրած պատասխանին:
«Հարց. Փելասարից ո՞ւմ հրամանով և ի՞նչ հիմքով է զորքը հետ նահանջել, ո՞վ է այս հարցի հասցեատերը, քանի որ գրավոր հարցմանը չեք պատասխանել...
Պատասխան. Քննիչ հանձնաժողով եք ստեղծել, պարզեք...
Ումի՞ց պարզեն...
Վայելե՛ք...»։