27 10 2021

Մնում է վարչապետի նման ասեք՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք․ Էլինար Վարդանյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ԱԺ-ում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ դիմելով Մանուկյանին ասաց․

«Մարդը, որ գնում է հաց առնելու, մսամթերք, կամ բանջարեղեն առնելու իր կյանքում չի տեսնում գնաճի հետևանքները մեղմելու կառավարության գործողությունները։ Գործնականում Ձեր կարծիքով կառավարությունը ի՞նչ  գործողություն կարող է կատարել մեղմելու հետևանքները ոչ թե գնաճը, այլ հետևանքները»։

Մանուկյանի խոսքով, գնաճի հետ կապված առկա շոկը ոչ միայն Հայաստանում է  այլ աշխարհում։  Բանաջարեղինի գնաճն էլ պայհմանվորված է կարտոֆիլի գնաճով։

«Մնում է վարչապետի նման ասեք կարտոֆիլ չկա խառը կանաչի կերեք։ Միջազգային գների հետ համեմտած մեր երկրում գնաճը անհամարժեք է»,- արձագանքեց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ