Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինքն մինչև հիմա չգիտեինք, որ պետք է աշխատենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ գրքից ձեր մեջբերումները ամենևին նախագծի հետ առնչություն չունեն այն իմաստով, որ մինչև հիմա էլ կառավարությունը, ազգային ժողովը գոնե ձգտել են հնարավորինս աշխատանքային օրերը վերածել աշխատանքային մթնոլորտի։ Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության մասին, աշխուժության մասին, բայց ձեր այս նախագիծը բազմաթիվ գործարարների, հիմանկանում, ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների աշխատանքը և ժամանցի օբյեկտները, դժգոհություն են հայտնում, որ մեկ-երկու օր կրճատելով նրանց եկամուտներից դուք ահռելի գումար եք կրճատում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը