25 10 2021

Հոկտեմբերի 26-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

Հոկտեմբերի 26-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Հաստատվել են նաեւ ԱԺ ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ