Աշխարհասփյուռ հայությունը և ՀՀ քաղաքացիները շատ հաճախ իրենց օրվա ապրուստի միջոցները զգալիորեն խնայելով 44-օրյա պատերազմի օրերին ոչինչ չէին խնայում Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այն ինչ հետագայում ըստ մամուլում շրջանառվող նորությունների՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ առավել ևս պետական բյուջե կատարված փոխանցումը անհասկանալի է, խիստ կասկածելի պայմաններում և իրականացվել է չարաշահումներով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ և Հայաստան խմբակցությունները նախաձեռնել են քննիչ-հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետական բյուջե փոխանցման օրինականությունը և հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ-հանձնաժողովների գործիքակազմը, հնարավորություն կտա ուսումնասիրել նաև առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը»։
Ամբողջականը՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը