Արդար դատաքննության իրավունքի ոլորտում արձանագրվել են վերջին երեք տարիների ընթացքում։ Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նախկինում ևս եղել են, բայց մեկ առանձնահատկություն կա, որ մշտապես կար որոշակի զարգացման դինամիկա՝ բարեփոխման, դատարանների անկախության ձևավորման մասով, որոնք վերջին երեք տարիների ընթացքում հաստատուն կերպով գործադիր իշխանությունը ցույց տվեց, որ դրա նկատմամբ ունի զրո հանդուրժողականություն։
Ամենամեծ խնդիրները, որոնք այսօր կան և հնեց դրա վերաբերյալ էլ առարկան է հանդիսանալու քննիչ հանձնաժողովում, առաջին խումբը վերաբերում է այն հայտնի խնդրին, որ 2021 թվականի հուլիսին դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման համակարգը իշխանությունների կողմից խլվեց։ Որոշեցին, որ այլևս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի, թե որ գործով որ դատավորը պետք է քննության առնի բողոքը, որոշեցին խլել համակարգը, որը մինչ օրս դեռ հանդիսանում է խլված»։
Ամբողջականը՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը