23 10 2021

Հաջորդ նվաստացուցիչ փաստաթղթերն ըստ տեղեկությունների պլանավորվում է ստորագրել այս տարի նոյեմբերի 9-ին․ Հովհաննես Հարությունյան

Հաջորդ նվաստացուցիչ փաստաթղթերն ըստ տեղեկությունների պլանավորվում է ստորագրել այս տարի նոյեմբերի 9-ին․ Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նոյեմբերի 9-ը, կրկին այդ չարաբաստիկ օրը, կրկին թշնամու դրոշի օրը.


Երբ անցած տարի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվեց հենց նոյեմբերի 9-ին, շատերս պնդում էինք, որ սա արվել է միտումնավոր՝ թշնամուն կրկնակի օրգազմ պարգևելու համար. երբ արդեն սկսվեց ըստ փաստաթղթում ֆիքսված կետերի մեր հայրենիքի հանձնումը, այդ ժամանակ էլ պատահական օրեր չընտրվեցին. ամեն ինչ արվում էր հստակ մշակված ծրագրով, մեր իշխանականները չէին խնայում իրենց մտահորիզոնը մեր ազգին ավելի ու ավելի նվաստեցնելու համար։
Նույն մոտեցումը շարունակվում է հիմա։ Հաջորդ նվաստացուցիչ փաստաթղթերն ըստ տեղեկությունների պլանավորվում է ստորագրել այս տարի նոյեմբերի 9-ին, մեր մեծագույն խայտառակությունից ուղիղ մեկ տարի անց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ