23 10 2021

Հայաստանի իշխանությունները չունեն որևէ դիրքորոշում Արցախի ապագայի վերաբերյալ․ Սուրեն Սարգսյան



Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները չունեն որևէ դիրքորոշում Արցախի ապագայի վերաբերյալ։ Որևէ բան չեն ասում՝ արդյոք լինելո՞ւ է կարգավիճակի ճանաչում, արդյոք հասնելու ենք միջազգային ճանաչման, կամ ընդհանրապես կարգավիճակի հարցը քննարկվելո՞ւ է․ այս պատասխանները մեր իշխանությունները չեն տվել, որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի խոսում Արցախի ապագայի, Արցախի կարգավիճակի, ժողովրդի անվտանգության, անվտանգային խնդիրների մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Չկա պատկերացում իշխանության մեջ, ռազմավարություն, դրանից բխող մարտավարություն, թե ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի անվնատության, կամ ընդհանրապես Արցախի խնդիրն ապագայում»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ