«Պատերազմի ժամանակ թե՛ պաշտպանությունը , թե՛ պահեստազորի հավաքագրումը, թե՛ զինվորներին ճիշտ ուղղորդելը , ճիշտ հրամանատար նշանակելը պետության անելիքն է ․ ես զարմանում եմ, երբ պետությունը նման իրավիճակում հայտնվելուց հետո փորձում է ամեն ինչ բարդել ժողովրդի վրա , սա խոսում է պետության թույլ լինելու մասին»,-այս մասին նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ հրավիրված ասուլիսին։
Ըստ բանախոսի, պատերազմում կրած պարտության պատճառների մասին համենայն դեպս այս իշխանության օրոք անհնար է իմանալ․
«Եթե այդ ամենը դիտավորյալ է կազմակերպվել, համենյան դեպս այս իշխանության օրոք մենք դրա պատասխանը չենք իմանա․ պետք է լուռ հեռանային՝ հնարավորություն տային կարողներին , պարտված իշխանության հեռացումից հետո հարցերի պատասխանը կստանանք»,-նշեց Դավիթ Գալստյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը