22 10 2021

Ցավոք սրտի, տնտեսական ռիսկերը մանիպուլացվում են և ներկայացվում որպես հնարավոր արդյունքներ․ Թադևոս Ավետիսյան



Հայաստանի և Արցախի դեմ կանգնած սպառնալիքների համատեքստում կարևոր է նաև տնտեսական ռիսկերն ու հետևանքները, որոնք այսօր առկա են։ Ցավոք սրտի, դրանք մանիպուլացվում են և ներկայացվում են որպես հնարավոր արդյունքներ։ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Հիմա, երբ թշնամին ունի ռազմական հաջողություններ և դոմինանտություն տարածաշրջանում, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային, սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում, որպես ազգային շահերի առաջմղման հաջորդ փուլ։ Այս համատեքստում հատկանշանակ է, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունն իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք, ակնկալելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ