22 10 2021

Հայկական անկախ պետականության փլուզմանն է հանգեցնելու նաև Արցախի հայաթափումը ․ Արմեն Ռուստամյան



Հայաստանն ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի  կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ խաղաղություն շնորհիվ Հայաստանի ուժեղացմա՞ն, թե՝ ի հաշիվ Հայաստանի թուրքացման։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում  դերակատար երկրների շահերի բախման և բևեռեցման  որպես հետևանք  կատարվում է  ազդեցության գոտիների նոր վերաբաշխում։ Ավանդաբար այսպիսի գործընթացում անմիջական մրցակցությունը ծավալվում է ՌԴ և Թուրքիայի միջև, ինչը դրսևորվում է  միաժամանակ թե նրանց ունեցած գրեթե նույն հավակնություններով նույն տարածքների նկատմամբ, թե իրավիճակային բնույթ ունեցող ընդհանուր հաառակորդների ի հայտ գալով։ Թե ինչպիսի տեսք կունենա մեզ համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր քարտեզը, կախված է նրանից, թե մինչև որտեղ կհասնի Թուրքիայի ծրագրերի նեոօսմանական  ռազմավարության խորությունը։ Սակայն իրականությունն այն է, որ սա միայն մարտահրավեր չէ ուղղված Հայաստանին, այլ Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել շուրջ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ»,- նշեց քապատգամավորը  ։

Նրա խոսքով, այս շրջանակում ոչ միայն տարածաշրջանային դերակատարներ Ռուսաստանն ու Իրանն են, այլև Չինաստանն ու Հնդկաստանը, դեպի  մինչև Արևմուտք՝ Միջերկրածովյան ավազան։

«Եվ հենց այս երկրների ռազմավարական շահերից նաև չի բխում, որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը և պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ վերջնականապես հայտնվի, այսպես կոչված, աշխարհաքաղաքական պարկում։ Այդ պարկից Հայաստանը հանողը և աշխարհաքաղաքական գծի վրա պահողն այսօր Սյունիքն է», - ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով, ժողովուրդը չի կարող թմբիրի մեջ սպասել մինչև ամեն ինչ իր թիկունքում ավարտին հասցվի, անցած լինեն անշրջելիության բոլոր հանգրվաններ։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ