Տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում։ Նաև տարածաշրջանայանին դերակատարների մուտքն է թույլ տրվել հարավային Կովկաս և այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այսպիսի դժվարին իրավիճակում։ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեկ տարի է անցել այն իրադարձություններից, որ հարձակում գործեցին Արցախի, հայ ժողովրդի նկատմամաբ և այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին։ Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որն անորոշություն է բերում Հայաստանի ու Արցախի հեռանկարի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը