19 10 2021

Ինչո՞ւ Նիկոլը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը․ 7or.am

Ինչո՞ւ Նիկոլը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ձևն է, արտաքին փայլը, էժանագին քարոզը։ Նա դրսից ճղճղան, ներսից դատարկ, դրսից «դուխով», ներսից վախկոտ մեկն է։

Արցախյան 44–օրյա պատերազմի արդյունքներն ու հետևանքները ոչ միայն ռազմաքաղաքական կոպտագույն սխալների, այլ նաև Նիկոլի հոգեկերտվածքի պատճառով եղան։

Նիկոլը վարչապետ դառնալուն պես սկսեց փիառվել Արցախի ու բանակի վրա։ Բանակից թռածի ու դասալիքների թիմի առաջնորդի կոմպլեքսը նրան ստիպում էր հաճախ կամուֆլյաժ հագնել։ Կամուֆլյաժի սիրահար էր դարձել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Դա ձևի ու «ռազմահայրենասիրության» հաղթարշավն էր՝ ընդդեմ պետության ու բանակի։

Նիկոլը որդուն Արցախ ուղարկեց ծառայելու, թեև բոլորն էլ տեսան, որ դա ոչ թե ծառայություն էր, այլ պետության վրա թանկ նստող շոու–հանգիստ, քանզի Նիկոլն ու իր կինը ուղղաթիռով գնում էին Աշոտիկին տեսնելու, սելֆի անելու ու ֆռֆռալու (ի դեպ, էդ ուղղաթիռը հիմա կանգնած փչանո՞ւմ է․ չէ՞ որ հայտարարվում էր, թե իբր Արցախ ուղղաթիռով են գնում, որ այն չփչանա)։

Նիկոլը հանուն ծափահարությունների հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց զուգահեռաբար ձգտում բավարարել Ադրբեջանի ժողովրդին։

Նիկոլը տապալեց բանակցային գործընթացն ու կռիվ բերեց։

Նիկոլը ոչ թե ամրացնում էր մեր պաշտպանունակությունը, այլ կոռուպցիոն գնումներ կատարում (Դավոների գործը վկա) և հանուն թանկարժեք նկարի՝ չկրակող ՍՈՒ ինքնաթիռ գնում։

44–օրյա պատերազմի նախաշեմին Նիկոլն ինքնահռչակվեց որպես հմուտ զորահրամանատար՝ Տավուշյան մարտերի ասպետ։ Ահա այս փիառի ու շոուի տակ մնացած Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց հայ ժողովրդի գլխին՝ հայ ժողովրդի հազարավոր զավակների կյանքի ու առողջության, Արցախի պետականության կորստի ու ՀՀ ինքնիշխանության գրեթե զրոյացման գնով։

Նիկոլը պատերազմն էլ էր դիտարկում որպես սեփական փիառի միջոց։ Դրա համար էր նա շոու սարքում ու քարոզ անում, թե բա Գետաշենն ու Մարտունաշենն ենք ազատագրել, թե բա հեսա Բաքու ենք մտնում, թե բա հեսա հաղթելու ենք։ Նրա համար մարդու կյանքը զրո էր իր փիառի համեմատ։ Դա էր պատճառը, որ նա չէր ուզում կանգնեցնել պատերազմը․ պոպուլիստն ինչպե՞ս կանգնեցնի պատերազմը, երբ զոմբիներին հավատացնում էր, թե իբր հաղթում ենք։ Նա մնաց իր իսկ քարոզի տակ՝ փլատակների տակ թողնելով Հայաստանն ու Արցախը։

Պատերազմ կանգնեցնելը նշանակում էր պատասխանատվություն, կամք ու պետական մտածողություն։ Նաև՝ բարոյականություն։ Բայց ումի՞ց ենք ինչ պահանջում։ Նիկոլի համար մարդը զիբիլ է, տուգանքի ու օգտագործման մատերիալ։

Նա պարզ ասաց, որ եթե կանգնեցներ պատերազմը, ապա իրեն կասեին՝ «Նիկոլ, դավաճա՛ն» (միևնույն է՝ ասում են)։ Նա գերադասեց մարդկանց տանել կրակի տակ ու անպաշտպան կանգնեցնել թուրքական բայրաքթարների տակ, քան պատասխանատվություն վերցնել իր վրա ու որոշում կայացնել։

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 19–ին, եղել է առաջարկ կանգնեցնել պատերազմը։ Այդ մասին խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հոկտեմբերի 19–ից առաջ էլ է եղել առաջարկ, բայց 19–ին վիճակը շատ ավելի լուրջ էր, բայց ոչ այնքան լուրջ, ինչպիսին նոյեմբերի 9–ին արձանագրվեց։ Նիկոլը, սակայն, չկանգնեցրեց պատերազմը, որ իրեն չասեն՝ «Նիկոլ, դավաճա՛ն»։ Կամ էլ՝ այլ պատճառով (դա արդեն «հերձումը» ցույց կտա)։

Եթե Նիկոլը որոշում կայացներ հոկտեմբերի 19–ին, ապա մենք առնվազն 2.000 զոհ քիչ կունենայինք, հազարավոր վիրավորներ քիչ կունենայինք, Շուշին մերը կլիներ, ազերիները չէին մտնի Գորիս–Կապան ճանապարհահատված, Արցախն այս օրին չէր լինի, Հայաստանն այսպես չէր նվաստանա․․․

Նիկոլը գերադասեց մինչև վերջին զինվորը զոհել, բայց մնալ «Հաղթող զորահրամանատարի» կեղծ իմիջի մեջ։ Այն իմիջի, որը նրա վրա կարել էին Տավուշյան փոքրիկ բախումների օրերին։

Պատերազմը կանգնեց այն ժամանակ, երբ Մոսկվան չորով ստիպեց կանգնեցնել այն։ Ընդ որում՝ երկու կողմին ստիպեց։ Ստիպեց ի՛ր կարմիր գծերի մոտ, բայց ցավն այն էր, որ Նիկոլը չուներ կարմիր գիծ ու պատրաստ էր Ստեփանակերտն էլ, ամեն ինչն էլ հանձնել, միայն թե ֆորմալ առումով հանձնող չերևար։ Այդ հետո պետք է ինքը հանձնող դառնար՝ մտնելով «խաղաղության դարաշրջանի» ճարտարապետի ծիծաղելի իմիջի մեջ։

Հիմա Նիկոլը հանձնողի, տվողի իմիջի մեջ է, ինչը նրան ավելի հոգեհարազատ է ու ճշգրտությամբ համապատասխանում է իր տեսակին։ Քիրվայական ու անբարոյական քաղաքական միջավայրում մեծացածից այլ բան չէր էլ սպասվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ