19 10 2021

Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան



Մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ծանր և դժվարին իրավիճակում․ բայց ողջ ժողովուրդը, ազգը չի այդպես, ես չեմ ուզում, որ մենք մեզ խաբած լինենք։ Ազգի մի հատվածն է այդպես՝ գիտակցություն ունեցող հատվածը: Այս մասին Հայոց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում քարոզի ժամանակ նշել է Տավուշի թեմի  առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

«Դա քիչն է, բայց հենց քիչն է հաղթելու։ Քիչն է ճշմարտությունը և քիչն է հաղթանակողը։

Պատերազմի օրերին ամեն վայրկյանն ապրեցիք ոչ միայն ցավի, այլ նաև հաղթանակի տեսիլքով։ Սա պիտի չվերջանա։ ՀԱՂԹԱՆԱԿԻ տեսիլքը պիտի ՉԱՎԱՐՏՎԻ, անկախ նրանից, թե մենք ինչ հանգրվանում ենք այսօր գտնվում։

Մեր ՄԱՅՐԸ հիվանդ է այսօր, խոցված է, բայց մեռած չէ։ Մենք իրավունք չունենք սպանելու նրան։ Այցելե՛ք, վերադարձե՛ք տուն։

Իմ խնդրանքն է ձեզ․ այսօր է ժամը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ավելի հաճախ վերադառնալու Հայաստան, վերադառնալու Արցախ»,- նշել է նա:

Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը քարոզի ժամանակ խոսել է Դադիվանքում ապրող հոգևորականների մասին, որոնք, սրբազանի խոսքով, 6 ամիս է փակված են այնտեղ. «6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ